Իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը, ինչով պայմանավորված Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն այսօր փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը:
Նախ առաջարկվել է բացել ճանապարհը, որ մարզպետը գա Վարդենիս, այնուհետև փակեն ճանապարհը, իսկ մարզպետը լուծի խնդիրները, սակայն ավելի ուշ բողոքի ակցիան դադարեցվել է, ճանապարհը բացվել է։ Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը տեղեկացրել է, որ հանդիպելու են մարզպետի հետ։