Հետևեք մեզ։

Ծոծորակներդ կտեսնեք, բայց իշխանություն չեք տեսնի. Կոնջորյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին

14:13, 04 ապրիլ 2023
Ծոծորակներդ կտեսնեք, բայց իշխանություն չեք տեսնի. Կոնջորյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին

Ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի. Կոնջորյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին

Այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, խորհրդարանական ընդդիմության ապիկար դեմքի հերթական ցուցադրությունն է`մեկ միմոսի կատարմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն իր ելույթի ժամանակ հեղափոխություն կատարած հայ ժողովրդին կոչեց  «ադրբեջանաթուրքական» անունով: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ընդդիմության գենետիկ ատելության հերթական ապացույցն է:

Ընդդիմությունը խորհրդարան է բերում մի մարդու, ով ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»: Սա այն նույն ընդդիմությունն է, որ հրապարակներից ժողովրդին կոչում էր «ժեխ»: Ոչինչ չի փոխվել:

Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»:

Երևի այսպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «սիրել և պաշտպանել» հայ ժողովրդին տասնամյակներ շարունակ: Սիրել` ատելով: Նախկինում ատում էին որպես իշխանություն, հիմա ատում են որպես ընդդիմություն:

Ահա թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը: Ահա թե ինչու եք դուք այդքան ատում հայ  ժողովրդին: Եվ ահա թե ինչու, դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի: Դա է ժողովրդի կամքը, դա է ժողովրդի որոշումը»,- գրել է Կոնջորյանը: