ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն` Կալիֆոռնիայում մեկ ժամից պակաս ժամանակում տեղի է ունեցել տասնմեկ երկրաշարժ։
4,8 մագնիտուդով առաջին երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 8:36-ին ( Երևանի ժամանակով 11:36-ին): Էպիկենտրոնը գտնվել է Կալիֆոռնիայի Էլ Սենտրո քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա՝ 18,9 կիլոմետր խորությամբ։
Դրանից հետո տեղի է ունեցել ևս տասը ցնցում։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կալիֆոռնիայում մեկ ժամվա ընթացքում 11 երկրաշարժ է գրանցվել
14:25, 12 փետրվար 2024