Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, ում մոտ քաղցկեղ են ախտորոշել, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները լուսանկարել են միապետին կնոջ՝ թագուհի Կամիլայի հետ, երբ նրանք ուղևորվել են կիրակնօրյա պատարագի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում՝ Սանդրինգհեմի կալվածքում: Թագավորը ձեռքով ողջունել է ներկաներին, իսկ հետո զույգը հանդիպել է քահանայի հետ։ Այս մասին գրում է CNN-ը։
Չարլզ III-ն արդեն սկսել է պլանային բուժումը բժիշկների հսկողության ներքո։ Հիվանդության պատճառով թագավորը հետաձգել է հանրային ելույթները, նրա պարտականությունները որոշ ժամանակով մասամբ կկատարեն թագավորական ընտանիքի ավագ անդամները։ Նա կաշխատի կառավարական փաստաթղթերի հետ տանը և, ըստ աղբյուրի, կշարունակի շաբաթական լսումները Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։
Թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել՝ մեծացած շագանակագեղձի բուժման վիրահատությունից հետո: Միապետը երեք գիշեր անցկացրել է հիվանդանոցում և դուրս է գրվել։ Տեղեկանալով հոր հիվանդության մասին՝ արքայազն Հարրին Լոս Անջելեսից մեկնել է Լոնդոն և վեց ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել թագավորի հետ։
Տեսանյութն՝ այստեղ։