Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը, ուստի այս հարցի շուրջ երկկողմ բանակցություններն առջևում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Վլադիմիր Պուտինի՝ Երևան հնարավոր այցի մասին հարցին։
«Միջազգային այս կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասաբար անդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա: Միջնույն ժամանակ, շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից, այս հարցը դեռ պետք է լուծվի։ Երկկողմ երկխոսության շրջանակներում մենք վճռական ենք դա անել»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմ 2024 թվականի փետրվարի 1-ին։ Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը Երևանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերի 14-ին։ Կրեմլն արդեն հույս է հայտնել, որ Հայաստանի որոշումը չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա։