Կորոնավիրուսի դասերը կարող են մոռացվել, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այլ ճգնաժամերի վրա, և մարդկությունը պատրաստ չէ նոր համաճարակի, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Այն ցավալի դասերը, որոնք մենք քաղել ենք COVID-19 համաճարակից վտանգի տակ են, որ մոռացվեն, քանի որ ուշադրությունը սևեռվում է մեր աշխարհի առջեւ ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամերի վրա», - ասել է ԱՀԿ ղեկավարը Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում։
Ըստ Գեբրեյեսուսի՝ եթե աշխարհը չսովորի իր դասերից, ապա հաջորդ անգամ «ծանր գին է վճարելու»։ Նա ընդգծել է, որ հարցն այն չէ, թե արդյոք նոր համաճարակ կսկսվի, այլ այն, թե երբ դա տեղի կունենա։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ նոր համաճարակի պատճառ կարող է լինել գրիպի վիրուսը, նոր կորոնավիրուսը կամ նոր հարուցիչը։