Հետևեք մեզ։

Կարող է խոսելու ընթացքում իրեն թվացել է, թե նման բան է եղել. Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացու վրա թքելու մասին

15:15, 04 ապրիլ 2023
Կարող է խոսելու ընթացքում իրեն թվացել է, թե նման բան է եղել. Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացու վրա թքելու մասին

Որևէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի և Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կասկդում իր մասնակցությամբ միջադեպին, երբ, ինչպես հաղորդել էր միջադեպի մասնակից մյուս կողմը, ինքը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա:

«Միջադեպի մասին ամեն ինչ ասվել է, առաջին անգամ չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին և հետագայում էլ եմ արձագանքելու: Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է նման բան անել: Որևէ մեկը որևէ մեկին իրավունք չունի վիրավորել, էլ չեմ ասում ընտրված իշխանություններին: Կա օրենսդրական մեկնաբանություն, որևէ մեկը մարդ չի ծեծել, զուգարանակոնքին գլուխը չի խփել, չի ջարդել, որևէ հետապնդում չկա: Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել: Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է, թե նման բան է եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին՝ Սիմոնյանը նշեց. «Իմ ու վարչապետի միջև որևիցե հակասություն չկա և չի կարող լինել»: