Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռաֆահ քաղաքի վրա Իսրայելի հարձակումներն անվանել է «Արևմուտքի երկակիության» հետևանք։
Ավելի վաղ Jerusalem Post թերթը, հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հայտարարությանը, հայտնել էր, որ իսրայելցի զինվորների հաջորդ թիրախը լինելու է Գազայի եւ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքը։ Մինչ այժմ զինվորականները խուսափում էին Ռաֆահում ցամաքային զորքեր օգտագործելուց՝ Եգիպտոսի իշխանությունների զայրույթից խուսափելու համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը հրամայեց բանակին և պաշտպանության նախարարությանը ներկայացնել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից խաղաղ բնակիչների տարհանման ծրագիր, որտեղ, ըստ ռազմական գնահատականների, մնացել է ՀԱՄԱՍ-ի ևս չորս գումարտակ։
«Ամեն օր Նեթանյահուն և նրա կառավարությունը նոր կարմիր գիծ են անցնում: Այսօր առավոտյան նրանք հարձակվել են Ռաֆահի վրա, որտեղ ապաստան են գտել Գազայի հյուսիսից բռնի կերպով վտարված Գազայի 1,5 միլիոն բնակիչներ: Այս հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 100 բնակիչ: Իսրայելի այս անխոհեմությունը արևմտյան տերությունների երկերեսանի քաղաքականությունն է։ Բեմում զսպվածության կոչ անելով՝ նրանք աչք են փակում Նեթանյահուի կողմից իրականացված ջարդերի վրա։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ իսլամական աշխարհն ի վիճակի չէ կանխել ջարդերը»,- ասել է թուրք առաջնորդը։ Կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է .