Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է մեկնել Արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներ՝ արագացնելու Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա խոսքով՝ Զելենսկին այցի շրջանակներում կայցելի Գերմանիա և Ֆրանսիա, սակայն այդ ծրագրերը դեռ պաշտոնապես չեն հաստատվել։ Սպասվում է, որ նա կմասնակցի Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին, որը կանցկացվի հինգշաբթիից կիրակի:
Գործակալության տվյալներով՝ Զելենսկին պետք է հիմնավորի ռազմական օգնության ավելի արագ փոխանցումը, քանի որ Ուկրաինայում զինամթերքի պաշարները նվազում են։ Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ քննարկվում է Զելենսկու այցը Մեծ Բրիտանիա։
Զելենսկու գրասենյակը անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնաբանում նրա ճամփորդությունների ժամանակացույցը։