Հետևեք մեզ։

Էկոնոմիկայի նախարարությունը 1,7 միլիարդ դրամ դրամաշնորհ է տրամադրել անհայտ ՊՈԱԿ-ին․ «Հրապարակ»

09:42, 13 փետրվար 2024
Էկոնոմիկայի նախարարությունը 1,7 միլիարդ դրամ դրամաշնորհ է տրամադրել անհայտ ՊՈԱԿ-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Էկոնոմիկայի նախարարությունը շուրջ 1.7 միլիարդի դրամաշնորհ է տրամադրել «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որից 1 միլիարդ 573 մլն դրամը տրամադրվել է «Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով տնտեսվարողներին աջակցություն» տրամադրելու համար, իսկ 173 մլն դրամն ինչ-որ ուսումնասիրությունների, ծրագրերի մշակման, իրազեկումների եւ այլնի համար։

 

Այս ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն հիմնադրվել է 2009 թվականին, նրա գործունեության վերաբերյալ նշված է․ «Տեղեկատվական ռեսուրսների ձեւավորում (ՏԲ-ներ, վերլուծական եւ տեղեկատվական նյութեր), գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակում, տեղեկատվական եւ գրադարանային ծառայություններ, գործարար-տեղեկատվական, խորհրդատվական աջակցություն` նորամուծական գաղափարներին, ծրագրերին, ձեռներեցներին, մտավոր սեփականության օբյեկտների պահպանմանը եւ առեւտրայնացմանը, նոր գործընկերների որոնման եւ ինովացիոն մշակումների առեւտրայնացման գործում»։ Նույն ՊՈԱԿ-ին նույն չափի դրամաշնորհ հատկացվել է նաեւ 2023 թվականին: ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2009 թվականին, էկոնոմիկայի նախարարության կողմից այս կազմակերպությանն առաջին անգամ գումար փոխանցվել է 2022 թվականին՝ 165 մլն դրամի չափով»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։