Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է․
«Բանակում ստեղծել են իրավիճակ, երբ վտանգի դեպքում կրակես՝ պատասխանատվության կենթանրկեն հենց քո վերադասները։ Չկրակես՝ կզոհվես։ Առաջնագիծը պաշտպանող մարդկանց դիմադրողականությունն են կոտրում, հետո կասեն բոլորը դասալիք են, խեղճ Նիկոլը ի՞նչ անի»:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում սպառնացել էր ՀՀ ԶՈՒ ծառայողներին․ «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:
Այսօր հայկական կողմը, նախնական տվյալներով՝ երկու զոհ ունի։