Հետևեք մեզ։

Ըմբշամարտի ԵԱ․ ՀՀ-ից մրցագորգ դուրս կգան 5 ըմբիշներ

10:56, 13 փետրվար 2024
Ըմբշամարտի ԵԱ․ ՀՀ-ից մրցագորգ դուրս կգան 5 ըմբիշներ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր կմրցեն 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ և 97 կգ քաշային կարգի ըմբշամարտիկները։

Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Գևորգ Ղարիբյանը (60կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Հաղորդվում է, որ մրցումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ն։