Հետևեք մեզ։

Հայկ Մարությանը «Ստի դետեկտոր» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել

11:15, 13 փետրվար 2024

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր  էջում «Ստի դետեկտոր» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել։

 

«Նոր տեսանյութում ձեզ պատմում եմ ՔՊ-ի՝ մեր մասին տարածած նոր ստերի մասին, ինչպես նաեւ մի քիչ խոսում եմ ՔՊ-ի կողմից դեղին մամուլի ոճի մեջ պարբերաբար տարածվող դեզինֆորմացիայի բնույթի մասին»,-տեսանյութին կից գրել է Մարությանը։

 

Մարությանն անդրադարձել է տրանսպորտի թանկացման նախագծին. «Երբ ՔՊ-ն հայտարարեց տրանսպորտի թանկացման մասով անտաղանդ որոշման մասին, մեր խմբակցությունը դրան շատ կոպիտ արձագանքեց, իսկ ժողովուրդն ընդհանրապես մերժեց այն, ինչից հետո իրենք հետ քաշեցին այն ավագանու նիստից։ Եվ որպեսզի տակից դուրս գան, սկսեցին իմ մասին շատ կեղծ  տեսանյութ տարածել, որտեղ ես, իբր, պնդում եմ, որ պետք է թանկանա տրանսպորտը։ Այս տեսանյութը կտրած էր ամբողջական ինտերվյուից, որը տրված էր հարցազրույցը իմ երդմնակալության օրը։ Ցույց կտանք ամբողջական տեսանյութը, որտեղ կտեսնեք, որ ես ասում եմ նույնը, ինչ ասումեմ այսօր»,-ասել է Մարությանը։