Հետևեք մեզ։

Ֆինլանդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ․ ՌԴ-ն արձագանքել է

15:58, 04 ապրիլ 2023
Ֆինլանդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ․ ՌԴ-ն արձագանքել է
 

ՌԴ-ն արդեն արձագանքել է ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը դարձած Ֆինլանդիայի այս քայլին։

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոտնձգություն է Ռուսաստանի ազգային շահերի հանդեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ամենօրյա հեռավար ճեպազրույցի ընթացքում:

«Կրեմլում գտնում են, որ դա իրավիճակի հերթական սրացումն է։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոտնձգություն է մեր անվտանգության և Ռուսաստանի ազգային շահերի հանդեպ։ Բնականաբար դա մեզ ստիպում է սեփական անվտանգությունը ապահովելու հակամիջոցներ կիրառել՝ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական պլանով», - պատասխանել է Պեսկովը։

Ամեն դեպքում նա նշել է, որ Ֆինլանդիայի իրավիճակը արմատապես տարբերվում է Ուկրաինայի իրավիճակից։

«Առաջին հերթին Ֆինլանդիան երբեք հակառուսական չի դարձել և Ֆինլանդիայի հետ վեճեր չենք ունեցել»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։