Հետևեք մեզ։

Դատարանը մերժել է Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը

14:32, 13 փետրվար 2024
Դատարանը մերժել է Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը

Վճռաբեկ դատարանը մերժել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը, «Ազատության»-ը փոխանցել են  Դատախազությունից։

Խաչատուրովն անցած տարվա դեկտեմբերին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից։ Նա մեղադրվում է փողերի լվացման համար։

Գլխավոր դատախազությունը միջնորդության մեջ նշել էր, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։