Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի 5 մասնակիցներից առաջինը մրցագորգ դուրս եկավ Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97կգ): Արթուր Ալեքսանյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տանում մեկնարկային գոտեմարտում թուրք ըմբիշի նկատմամբ։
Թուրք Բեյտուլա Կաիսդագի հետ գոտեմարտում Ալեքսանյանը 5 միավոր վաստակեց առաջին մրցափուլում, երկրորդ մրցափուլում մրցավարն Ալեքսանյանին պարտեր նստեցրեց, բայց թուրք ըմբիշին չհաջողվեց հօգուտ իրեն միավորներ վաստակել: Գոտեմարտի 5-րդ րոպեում Արթուր Ալեքսանյանը ևս 4 միավոր վաստակեց և 9:1 հաշվով դուրս եկավ քառորդ եզրափակիչ։