«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«2024 թվականի փետրվարի 12-ին ստացված տեղեկատվության առնչությամբ, որ Վլադիկավկազի բնակչուհին «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել, «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է Ջերմուկ հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վաճառքի կասեցումը կազդի 0,5 լիտրանոց ապակե տարաներում փաթեթավորված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը Ռուսաստանի Դաշնություն ներմուծված ապրանքների վրա՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի արտադրության ժամկետով, նշել են մամուլի ծառայությունում։