Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Խաչատրյանը հաղթանակ են տարել մրցակիցների նկատմամբ:
67 կգ քաշային ըմբիշ Սլավիկ Գալստյանը մրցել է Շվեդիայի ներկայացուցչի հետ և 12:4 հաշվով հաղթանակ տարել։
82 կգ քաշային ըմբիշ Կարեն Խաչատրյանը 8:6 հաշվով հաղթել է խորվաթ մրցակցին: