Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ: Նա քառորդ եզրափակիչում մրցեց Հոլանդիայի ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի հետ և 8:3 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր թուրք մարզիկին։