Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկի բնակարանում վերանորոգման ժամանակ մարդկային կմախքի մնացորդներ են հայտնաբերվել, հայտնում է մայրաքաղաքի դատախազության մամուլի ծառայությունը։
«Նախնական տեղեկություններով՝ Մակարենկո փողոցի բնակելի շենքի բնակարաններից մեկի հատակի ծածկույթների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել են կմախքի մնացորդների բեկորներ, որոնք, ենթադրաբար, պատկանում են անձի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։
Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկի բնակարանում վերանորոգման ժամանակ մարդկային կմախքի մնացորդներ են հայտնաբերվել
18:11, 13 փետրվար 2024