Հետևեք մեզ։

Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում․ Բորել

19:46, 13 փետրվար 2024
Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում․ Բորել

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Բրյուսելը կաշխատի Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության հարցերում համագործակցության զարգացման վրա, կօգնի Երևանին փախստականների ինտեգրման հարցում։


Նա ելույթ է ունեցել Բրյուսելում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո։
«Մենք քննարկել ենք Հայաստանի կայունության բարձրացման հարցերը, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել լիովին ավելացնել մեր համագործակցությունը անվտանգության և պաշտպանության հարցերում», - ասել է Բորելը։

«Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում փախստականների՝ տնտեսությանն ու հասարակությանը ինտեգրելու հարցերում»,- հավելեց ԵՄ դիվանագիտության ղեկավարը։