Հետևեք մեզ։

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է (տեսանյութ)

20:03, 13 փետրվար 2024
Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է (տեսանյութ)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը  97կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 5։1 հաշվով հաղթեց բելառուս Աբուբակար Խասլախանավին։ Եզրափակիչը կկայանա վաղը։

 

Հիշեցնենք, որ թուրք Բեյտուլա Կաիսդագի հետ գոտեմարտում Ալեքսանյանը գոտեմարտն ավարտեց 9:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, այնուհետև քառորդ եզրափակիչում մրցեց Հոլանդիայի ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի հետ և 8:3 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ։