«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Արաս Օզբիլիզն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի տիտղոսակիր թիմերում, ինչպիսիք են «Այաքսը», Մոսկվայի «Սպարտակը», մոլդովական «Շերիֆը», դարձել է Նիդեռլանդների, Մոլդովայի և Թուրքիայի չեմպիոն։
2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» հետ նա դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր։
Արաս Օզբիլիզը կղեկավարի Ուրարտուի ակադեմիան
20:30, 13 փետրվար 2024