Հետևեք մեզ։

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

23:00, 13 փետրվար 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փետրվարի 13-ին` ժամը 19։44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Գ․ Փ․, ծնված 1996 թ.) և Volkswagen (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Փ․-ն (ծնված 1964 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։