«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև` ռեկտոր) պաշտոնի համար:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:
Ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) ինքնաառաջադրման դեպքում՝ դիմում, իսկ ԲՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,
բ) գունավոր լուսանկար 3x4 չափսի,
գ) անձնական տվյալների թերթիկ, որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,
դ) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայագրի պատճեններ,
ե) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ հաստատված վերջին աշխատավայրի կողմից (եթե այն գործում է),
զ) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցանկ (նաև էլեկտրոնային կրիչով՝ «Microsoft Office Word» ծրագրին համապատասխանող ձևաչափով),
է) հավակնորդի գործունեության ծրագիր (նաև էլեկտրոնային կրիչով՝ «Microsoft Office Word» ծրագրին համապատասխանող ձևաչափով)՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով:
Մանրամասներն՝ այստեղ։