Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մեզ անհանգստացնում է զինվորականների միջև բախումների մասին տեղեկությունները, որոնք զոհերի պատճառ են դարձել։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցություններին ուղղված ջանքերը»-ասել է Միլլերը։
Նրա խոսքով` խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին»,- ասել է նա։