Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը դադարեցնում է աշխատանքը

16:59, 04 ապրիլ 2023
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը դադարեցնում է աշխատանքը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանն այսօրվանից դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեծ պատիվ էր վերջին 11 ամիսների ընթացքում ստանձնել Երևան քաղաքի առողջապահական կազմակերպությունների ղեկավարման բարձր պատասխանատվությունը:

Կարծում եմ, որ թիմային աշխատանքը երաշխավորել է ոլորտի զարգացումը, որը կլինի շարունակական և շատ մոտ ապագայում համայնքային բժշկական կազմակերպությունները կմատուցեն լավագույն ծառայությունները մեր ազգաբնակչության համար:

Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկեր, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին աշխատանքների համակարգման մեծ գործում, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ոլորտի դերը կարևորելու և աջակցելու համար»,– գրել է նա։

Ասատրյանը հայտնել է, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է Երևանի քաղաքապետարանում։