Հետևեք մեզ։

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

10:54, 14 փետրվար 2024
ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են հաշվառվել իրենց փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ-ն:

 

Հաղորդագրության մեջ նշվում է. «ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպե՞ս կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն:

 

Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից:

 

Դիմումատուի հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել»: