Հետևեք մեզ։

Իմ ու վարչապետի միջև տարաձայնությունը բացառված է, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերը. Ալեն Սիմոնյան

17:03, 04 ապրիլ 2023
Իմ ու վարչապետի միջև տարաձայնությունը բացառված է, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերը. Ալեն Սիմոնյան

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյան միջև տարաձայնություններ չկան ու չեն էլ կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իմ ու վարչապետի միջև տարաձայնությունը բացառված է, մեր մեջ որևէ հակասություն չկա և երբևիցե չի կարող լինել:

Մենք մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերն է»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հակասություն կա իր և վարչապետի միջև: