Ուկրաինային ռազմական աջակցությունը ներդրում է մեր անվտանգության համար։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է դաշինքի պաշտպանության նախարարների փետրվարի 15-ին կայանալիք հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, և այդ օգնությունը իրական փոփոխություն է բերում մարտի դաշտում: Մեր ռազմական աջակցությամբ ուկրաինացիները ազատագրեցին Ռուսաստանի կողմից օկուպացված հողերի կեսը, միջանցք ստեղծեցին Սև ծովում և արդյունքում ռուսական ուժերը մեծ կորուստներ կրեցին»,- նշել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ողջունում է Եվրամիության որոշումը՝ հաստատել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը. «Հուսով եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը շուտով ևս նման քայլ կանի»,- ասել է Ստոլտենբերգը։