ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է բանակի մասին կեղծիքների համար գույքի բռնագրավման մասին դաշնային օրենքը, համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Այժմ Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործողությունների, հրապարակային վիրավորանքների և բանակը վարկաբեկելու համար նախատեսվում է գումարի կամ գույքի բռնագրավում։ Բռնագրավումը տարածվում է նաև ակտիվների վրա։
Ինչպես անցյալ շաբաթ նշել էր Դաշնային խորհրդի սահմանադրական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Պոլետաևը, գործող համակարգը չի փոխվում, բռնագրավման ինստիտուտը, ինչպես նախկինում, մնում է ոչ թե պատիժ, այլ քրեական իրավունքի ևս մեկ միջոց։ Նա պարզաբանել է, որ դա նախատեսված է «հետագա հանցագործությունը կանխելու» կամ «կանխարգելիչ ազդեցություն ունենալու համար»։