Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, կոչ է անում երկրներին զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք լրջորեն մտահոգված ենք այս դրսևորմամբ: Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել իրավիճակի հետագա դեգրադացմամբ հղի ցանկացած գործողություններից: Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։