Հետևեք մեզ։

Փետրվարի 13-ին հակառակորդի կրակի հետեւանքով զոհված երկրապահներից երկուսին կհուղարկավորեն «Եռաբլուրում»

16:46, 14 փետրվար 2024
Փետրվարի 13-ին հակառակորդի կրակի հետեւանքով զոհված երկրապահներից երկուսին կհուղարկավորեն «Եռաբլուրում»

Հայտնի է, թե որտեղ եւ որ ժամին է տեղի ունենալու փետրվարի 13-ին Ադրբեջանի զինուժի կրակոցներից զոհված ԵԿՄ-ականների հոգեհանգիստը:

 

Փետրվարի 13-ին հակառակորդի կրակի հետեւանքով զոհված երկրապահների հոգեհանգիստը տեղի կունենա՝

 

Գագիկ Վարազդատի Մանուկյան՝ փետրվարի 14-ին, ժամը 18։00-ից Քասախ գյուղի մշակույթի տուն։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 15-ին, ժամը 13։00-ին Քասախ գյուղում։

 

Արսեն Գագիկի Համբարձումյան՝ փետրվարի 15-ին, ժամը 18։00-ից Նորք Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 16-ին, ժամը 13։00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

 

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան՝ փետրվարի 16-ին, ժամը 18։00-ից Նորքի Մարաշի Ս․Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00 –ին Ջրվեժում։

 

Էդուարդ Համլետի Հարությունյան՝ փետրվարի 16-ին, ժամը 18։00-ից Կոնդի Ս․ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00 –ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

 

Հավերժ փառք նահատակված մեր մարտական ընկերներին։