Հետևեք մեզ։

ԱՀԿ-ն հերքում է պաղեստինցի զինյալների հետ որևէ համաձայնության գնալու մասին լուրերը

17:30, 14 փետրվար 2024
ԱՀԿ-ն հերքում է պաղեստինցի զինյալների հետ որևէ համաձայնության գնալու մասին լուրերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև որևէ համաձայնություն չկա, և կազմակերպությունը լիազորված չէ և չի կարող ստուգել այն ամենը, ինչ տեղի է ունենում Գազայի հիվանդանոցներում։ Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՀԿ խոսնակ Թերեզա Զաքարիան։


«Չկա համաձայնություն ԱՀԿ-ի և որևէ այլ կազմակերպությունների միջև, բացառությամբ առողջապահական գործընկերների և Առողջապահության նախարարության: Մենք չենք կարող և չունենք մանդատ՝ հետաքննել հիվանդանոցներում տեղի ունեցող այլ գործողությունները կամ այն, թե ինչ է կատարվում այնտեղ: Գազայի հիվանդանոցներում շատ հիվանդներ և փախստականներ կան: Այս հիվանդանոցները տրամադրում են բժշկական ծառայություններ և սա մնում է ամենակարևորը։ Դրանք նաև օգտագործվում են որպես ապաստարան բռնի տեղահանված մարդկանց համար», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կազմակերպության աշխատակիցները նկատե՞լ են ՀԱՄԱՍ-ի անդամների ներկայությունը հիվանդանոցներում: