Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց թուրք մարզիկ Մուրատ Ֆիրատին։ Գալստյանը թուրք մարզիկին զիջեց մեկ միավորով՝ գոտեմարտն ավարտվեց 4։5 հաշվով։
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում ուժերն էր չափել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նեստորի Կալե Միկայել Մանիլայի հետ և 6:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել։