Ադրբեջանական հարձակման հետևանքով հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված 4 անմահներից մեկը՝ եղբայրս է, Էդուարդ Համլետի Հարությունյանը (20.10.1974թ.), գրում է Աստղիկ Հարությունյանը։
«Շատերը՝ այդ թվում մենք, աստիճանաբար ենք իմանում նրա անցած մարտական ուղու մասին: Այն մարտական հանձնարարությունները, որոնց մասնակցել է եղբայրս, մեծամասամբ, այդպես էլ կմնան պատմության համար անհասանելի:
Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 16.02.2024թ., ժամը 17:30-20:00-ն:
Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։