Ինչպես հայտնի է՝ սիրո տոնին «Դվին մյուզիք հոլում» նախատեսված էր երգչուհի Սիրուշոյի համերգը։ Տոմսերն արագ սպառվել էին, և երգչուհին որոշել էր համերգով հանդես գալ նաև փետրվարի 16-ին։
Սոցիալական ցանցերում փետրվարի 14-ի համերգից կադրեր են հրապարակվել, ինչից պարզ է դառնում, որ երգչուհին սպիտակ ու կարմիր զգեստներ է կրել, նրա հետ համատեղ կատարմամբ է հանդես եկել նաև Կամո Սեյրանյանը։