Հետևեք մեզ։

Սամվել Կարապետյանը հարստացել է 1,1 մլրդ դոլարով․ Forbes

18:33, 04 ապրիլ 2023
Սամվել Կարապետյանը հարստացել է 1,1 մլրդ դոլարով․ Forbes

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ցանկը: Նրանց ընդհանուր կարողությունը 2,1 տրիլիոն դոլար, որը 200 միլիարդ դոլարով պակաս է 2022 թվականի համեմատ։

 
Ցանկն առաջին անգամ գլխավորել է LVMH-ի ղեկավար Բերնար Առնոն՝ 53 միլիարդ դոլար վստակով։ Նրա կարողությունը 211 մլրդ դոլար է։

 2-րդն Իլոն Մասկն է։ Նա սնանկացել է 39 մլրդ դոլարով և այժմ 180 մլրդ դոլար ունի։

Նախորդ տարվա ամենաշատ կորուստներ կրած միլիարդատեր Ջեֆ Բեզոսն է։ Amazon-ի արժեթղթերի գինն ընկել է 38%-ով և նրա կարողությունը պակասել է 57 միլիարդ դոլարով և նա ունի 114 մլրդ դոլար։

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցնում է 905-րդ հորիզոնականը և ունի 3.2 մլրդ դոլար: Սամվել Կարապետյանը 1104-րդ հորիզոնականում է, կարողությունը կազմում է 2.7 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ նա հարստացել է 1.1 մլրդ դոլարով:



Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: