Հետևեք մեզ։

Վրաստանում թունավորման գործով ազատազրկված քահանա Գեորգի Մամալաձեն վաղաժամկետ ազատ է արձակվել

10:17, 15 փետրվար 2024
Վրաստանում թունավորման գործով ազատազրկված քահանա Գեորգի Մամալաձեն վաղաժամկետ ազատ է արձակվել

Վրաստանի Պատրիարքարանի բարձրաստիճան հոգևորական Գիորգի Մամալաձեն, որը կալանավորվել էր 2017 թվականին ցիանիդի աղմկահարույց գործով, վաղաժամկետ ազատ է արձակվել յոթ տարվա ազատազրկումից հետո, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գիորգի Պանցուլայան։


«Նա ազատ է արձակվել գիշերը, ժամկետից շուտ, ուստի մենք դեռ պաշտոնական մանրամասներ չունենք, բայց կարող եմ հաստատել, որ նա այսօր ազատ է արձակվել։ Մամալաձեին մնացել էր մոտ 1 տարի 9 ամիս»,- ասել է նա։ 


Հոգևորականը բերման է ենթարկվել 2017 թվականի փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պետք է թռչեր Գերմանիա։ Այնտեղ բուժում էին անցնում կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը և պատրիարքի քարտուղար-օգնական Շորենա Տետրուաշվիլին, որի սպանության փորձի մեջ մեղադրվում էր Մամրաձեն։ Հետաքննության տվյալներով՝ Մամալաձեի ուղեբեռում հայտնաբերվել է նատրիումի ցիանիդ, իսկ բնակարանում՝ ինքնաշեն հրազեն և վեց պարկուճ։ 2017 թվականի սեպտեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել է ինը տարվա ազատազրկման։