Հետևեք մեզ։

Եթե մեզ հաջողվի միասնաբար կանխել թշնամիներին ծառայող այս հանցախմբի գործունեությունը, ուրեմն կփրկվեն մարդկային կյանքեր․ Էդգար Ղազարյան

18:59, 04 ապրիլ 2023
Եթե մեզ հաջողվի միասնաբար կանխել թշնամիներին ծառայող այս հանցախմբի գործունեությունը, ուրեմն կփրկվեն մարդկային կյանքեր․ Էդգար Ղազարյան
 

Ըստ նրա՝ պայքարը շարունակվելու է, որովհետև վտանգն ավելի է մեծանում․ «Ադրբեջանական դրոշն արդեն ծածանվում է Տեղ գյուղում, ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Ջերմուկի տարածքում»: 

Էդգար Ղազարյանի խոսքով՝ խաղաղություն  խոստացող մարդն ասում է՝ կա պատերազմի սպառնալիք, բայց խախտում է  Սահմանադրությունն ու սպառնալիքի պայմաններում չի հայտարարում ռազմական դրություն երկրի  պաշտպանությունը կազմակերպելու համար․«Ավելին՝  զինված ուժերը դուրս է բերում սահմանային պահպանության հատվածից ու այնտեղ տեղակայում ԱԱԾ սահմանապահ զորքեր, որոնք ի վիճակի չեն ֆիզիկապես դիմակայելու հակառակորդի որևէ  ռազական ագրեսիայի։ Եվ սա արվում է դիտմամբ»։