Հետևեք մեզ։

1 ամսական Սոֆին հանկարծամահ է եղել տանը՝ ծնողների ներկայությամբ․ shamshyan.com

11:18, 15 փետրվար 2024
1 ամսական Սոֆին հանկարծամահ է եղել տանը՝ ծնողների ներկայությամբ․ shamshyan.com

Փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է  ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Հիվանդանոցում պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1 ամսական Սոֆի Խ․-ն է։ Ծնողների խոսքով՝ երեխան տանն իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։