Հետևեք մեզ։

Դավիթաշենի թիվ 62 մանկապարտեզում հրդեհ է բռնկվել, երեխաները տարհանվել են

11:48, 15 փետրվար 2024
Դավիթաշենի թիվ 62 մանկապարտեզում հրդեհ է բռնկվել, երեխաները տարհանվել են

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզում։

Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։

Մինչ հրշեջների ժամանումը մանկապարտեզի աշխատակիցները տարհանել են երեխաներին:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։