Հետևեք մեզ։

Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին. Գոռ Սահակյան․ «Արմենպրես»

12:02, 15 փետրվար 2024
Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին. Գոռ Սահակյան․ «Արմենպրես»

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նպատակ ունի փոխել քաշային կարգը:

«Չեմպիոնությունը պահպանելն ավելի դժվար է: Այս առաջնությանը մոտ մեկ ամիս և 10 օր էինք պատրաստվել: Ժամանակը քիչ էր: Կարող էի ավելին անել, նույնիսկ ավելին, քան արել էի Երևանում նախորդ տարի կայացած առաջնությունում: Չստացվեց: Փառք Աստծո, որ այս կիլոգրամներով կրկնեցի Եվրոպայի չեմպիոնությունը: Փորձելու եմ  հետագայում բոլոր սխալներս ու թերություններս շտկել: Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին, բոլոր նրանց, որոնք ի սրտե ուրախացել ու հավատացել են ինձ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը: 

Սահակյանի խոսքով` ինքն ունակ էր ավելին անել թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, իսկ գրանցած արդյունքը չի բավարարում իրեն: 

«Կարծում եմ՝ քաշային կարգս կփոխեմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-ընդգծեց նա: