Հետևեք մեզ։

Մակրոնն ու Զելենսկին անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն

13:47, 15 փետրվար 2024
Մակրոնն ու Զելենսկին անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Փարիզում երկկողմ համաձայնագիր կստորագրեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Ելիսեյան պալատում կստորագրեն անվտանգության համաձայնագիր երկու երկրների միջև։ Այս համաձայնագիրը G7 ձևաչափով ստանձնած պարտավորությունների հետևանք է»,-հաղորդում է գործակալությունը։


Նշվում է, որ Զելենսկին ուրբաթ օրը կժամանի Գերմանիա և Ֆրանսիա՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մակրոնի հետ։