Հետևեք մեզ։

Երգիչ Սարգիս Եղիազարյանին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել

14:02, 15 փետրվար 2024
Երգիչ Սարգիս Եղիազարյանին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com—ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ինչպես էր վարորդական իրավունքից զրկված երգիչ Սարգիս Եղիազարյանը Երևանում՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծում հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների համար, ապա բախվում Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։Կայքի տեղեկություններով՝ Ս. Եղիազարյանն անգամ չէր իջել ավտոմեքենայից և հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում Mitsubishi-ի վարորդն ու ուղևորները
 

Վերլուծական