Հետևեք մեզ։

Եկատերինբուրգի բնակիչը ողջ է մնացել 20-րդ հարկից ընկնելուց հետո

14:38, 15 փետրվար 2024
Եկատերինբուրգի բնակիչը ողջ է մնացել 20-րդ հարկից ընկնելուց հետո

Եկատերինբուրգի բնակիչը ծանր վիճակում հոսպիտալացվել է 20-րդ հարկից ընկնելուց հետո:  Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։


Ավելի վաղ E1.ru պորտալը գրել էր, որ փետրվարի 14-ին Ուրալի մայրաքաղաքի Վերխ-Իսեցկի թաղամասում գտնվող բնակելի համալիրի 20-րդ հարկում գտնվող պատշգամբից աղջիկ է ընկել։


«Հիվանդը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Կատարվել է վիրահատություն, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է»,-ասել է գործակալության զրուցակիցը։