Հետևեք մեզ։

Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ

15:04, 15 փետրվար 2024
Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ

 

Փետրվարի 15-ին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում կայացած 28-րդ արտահերթ համագումարում, որը հրավիրվել էր ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ, Աննա Եղիազարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ։

Տիկին Եղիազարյանը 2005 թվականից զբաղեցնում էր ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի պաշտոնը։ 

Կենսագրությունը

Կրթությունը

1990թ․  - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵՊԻ) Մեքենաշինության ֆակուլտետի դիպլոմ
1990 - 1991 թթ․ - ԵՊԻ, Մեքենաշինության ֆակուլտետի Տնտեսագիտության ամբիոն,   ստաժոր - հետազոտող
1995թ․ - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Արտադրական գործընթացի օպտիմալ կառավարում» (Внутрифирменный менеджмент в машиностроении) թեմայով, տնտեսագիտական գիտությունների թեկնածու 

Աշխատանքային գործունեությունը

1991 - 1996 թթ․ - դասախոս  («Մեքենաշինական արդյունաբերության տնտեսություն և կազմակերպում», «Կառավարում», «Մարքեթինգ» և հարակից այլ առարկաներ), Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինության ֆակուլտետ, Տնտեսագիտության ամբիոն,  
1997-1998 թթ․ - մենեջեր - տնտեսագետ, «Հայներարտբանկ», վարկա-ավանդային և տարադրամա-ֆինանսային գործառնությունների դեպարտամենտ, արտարժույթային գործառնությունների և արժեթղթերի վարչություն
1998-1999թթ․ -տնօրենի աշխատակազմի գլխավոր մասնագետ, տնտեսագետ,  «Հայավտոճան» ՊՓԲԸ, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժին
1999 -2000թթ․  - բաժնետերերի հետ աշխատանքների համակարգող, գլխավոր իրավաբան, «Հայներարտբանկ»
2000-2002թթ․ -  Պլանավորման և ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար,  Հայկական Կարմիր խաչի ընկերություն 
2002-2005թթ․  - Նախագահի՝ ֆինանսական գծով խորհրդական, Հայկական Կարմիր խաչի ընկերության 
2005թ․ – 2024թթ․ -  Գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն 

2005թ․-ից՝ «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ
2010 թ․-ից՝ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ
2013-2018 թթ․՝ ՀՀ Սփյուռքի նախարարության Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2016 թ․-ից՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ
2022թ․-ից՝ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» անդամ

Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռ։