Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության ժամանակ զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում.«Նախնական տվյալներով՝ Բելգորոդում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, ևս 18 մարդ վիրավորվել է, որից 5-ը երեխաներ են։ Շտապօգնության խմբերը տուժածներին տեղափոխում են բուժհաստատություններ։ Տրամադրվում է ողջ անհրաժեշտ օգնությունը»,- տեղեկացրել է մարզի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Բելգորոդի մարզում ռուսական ՀՕՊ համակարգը 14 օդային թիրախ է խոցել, իսկ օպերատիվ ծառայությունները ճշտում են տեղում հետեւանքների մասին տեղեկությունը։
Բելգորոդում յոթ մասնավոր տնային տնտեսություններում տարբեր վնասներ են հայտնաբերվել՝ կոտրվել են ապակիներ, վնասվել են տանիքներ, ցանկապատեր։ Հինգ բազմաբնակարան շենքերում մի քանի բնակարանների ապակիներ են կոտրվել, մոտ հինգ ավտոմեքենա բեկորներից վնասվել է։ Վնասվել է նաև մեկ խանութ արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում։
Տեսանյութերն՝ այստեղ։