Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք, հաղորդում է ԱՆ-ն։
Այս պահին 800-ից ավելի երեխաներ հաշվառված են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:
Վերջին տարիների ցուցանիշները փաստում են` մեր երկրում այս հիվանդությունն ունեցող երեխաների շուրջ 75 տոկոսը բուժվում են:
2018 թվականից Հայաստանում կատարվում է երեխաների ոսկրածուծի աուտոփոխպատվաստում:
2023 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նաև ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:
Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:
2023 թվականին մանկական և մեծահասակների օնկո-հեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաներին և դեռահասներին տրամադրվել է 40 անվանում դեղ, այդ թվում` ՀՀ-ում չգրանցված դեղեր: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ` առողջապահության նախարարությունը կարողացել է ձեռք բերել ՀՀ-ում չգրանցված, կենսականորեն անհրաժեշտ դեղեր:
2023 թվականին դեղապահովումը, ըստ հաստատված ուղեցույցներում ընդգրկված դեղերի, կազմում է 95 տոկոս: