Իրակլի Ղարիբաշվիլին որպես «Վրացական երազանքի» նախագահ իր առաջին ասուլիսը հիմնականում նվիրել է ընդդիմության մի մասին և Վրաստանի նախագահին քննադատելուն։ Նա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է «երկրի դավաճան», իսկ նրա գործողությունները՝ «ամոթալի»։
«Ես ձեզ ուղիղ կասեմ, հիմա ես ինձ այս իրավունքը կտամ, քանի որ ես այլևս կառավարության ղեկավար չեմ և ես կուսակցության ղեկավարն եմ, Սալոմե Զուրաբիշվիլին դավաճանություն է արել մեր կուսակցության յուրաքանչյուր անդամի աչքում, նա չի ծառայում մեր պետության շահերին, նա մեկ անգամ չէ, որ կոպտորեն խախտել է Սահմանադրությունը և, ցավոք, շարունակում է խախտել այն։
Ի՞նչ կարող եք պատասխանել սրան, քան՝ ամոթ է այդպես վարվել Եվրոպայում մեծացած կնոջ և նախագահի համար, ում իշխանության է բերել մեր թիմի հիմնադիրը, մեր կուսակցությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։